REFUND<AND<CANCELLATION<<YOURSIM<<<<<<<
Վերադարձի և չեղարկման քաղաքականություն
Ուժի մեջ է՝ 18 սեպտեմբերի, 2026 թ.
Սույն քաղաքականությունը սահմանում է, թե երբ և ինչպես է «ՆԱՏԹԵՔ» ՍՊԸ-ն (YourSim) չեղարկում պատվերները և վերադարձնում գումարը։ eSIM-ը թվային ապրանք է, որն առաքվում է ակնթարթորեն, ուստի վերադարձի կանոնները տարբերվում են ֆիզիկական ապրանքների կանոններից։ Խնդրում ենք ուշադիր կարդալ մինչև վճարումը։
1. Պատվերի չեղարկում մինչև առաքումը
eSIM-ի պատվերը կարող է չեղարկվել անվճար, քանի դեռ այն գտնվում է «Մշակման մեջ» կարգավիճակում, այսինքն՝ մինչև ակտիվացման կոդի (QR կոդի) տրամադրումը։ Չեղարկված պատվերի գումարն ամբողջությամբ վերադարձվում է գործընկերոջ մնացորդին անմիջապես։
2. eSIM-ը տրամադրվելուց հետո
Ակտիվացման կոդը տրամադրվելուց հետո eSIM-ը համարվում է առաքված, և պատվերը չեղարկման կամ վերադարձի ենթակա ՉԷ, բացառությամբ սույն քաղաքականության 3-րդ կետում նշված դեպքերի։ Սա պայմանավորված է նրանով, որ eSIM պրոֆիլն անհատական է, թողարկվում է կապի օպերատորի կողմից պատվերի պահին և չի կարող վերաօգտագործվել։
Վերադարձի ենթակա չեն նաև՝ սարքի անհամատեղելիությունը eSIM-ի հետ (ստուգեք համատեղելիությունը մինչև գնումը), սարքի ապակողպված չլինելը, ինտերնետի սխալ գնահատված ծավալը, չօգտագործված կամ մասամբ օգտագործված փաթեթը, ժամկետի ավարտը, ինչպես նաև ուղևորության չեղարկումը։
3. Երբ մենք վերադարձնում ենք գումարը
Գումարն ամբողջությամբ վերադարձվում է հետևյալ դեպքերում՝
- eSIM-ը տեխնիկական խնդրի պատճառով մեր կամ օպերատորի կողմից չի կարող տեղադրվել կամ ակտիվացվել համատեղելի սարքի վրա, և խնդիրը մեր աջակցության թիմը չի կարողացել լուծել 48 ժամվա ընթացքում;
- գնված ուղղությունում ծածկույթն ամբողջությամբ բացակայում է (ոչ թե առանձին վայրերում կապի թույլ որակ);
- նույն պատվերի համար գումարը սխալմամբ գանձվել է երկու անգամ;
- պատվերը կատարվել է առանց ձեր հաշվի սեփականատիրոջ թույլտվության, և դա հաստատվել է ստուգմամբ։
4. Մնացորդի համալրումների վերադարձ
Գործընկերային մնացորդի համալրումը կանխավճար է eSIM ծառայությունների դիմաց։ Չօգտագործված մնացորդը վերադարձվում է հաշվի սեփականատիրոջ գրավոր դիմումով info@yoursim.am հասցեին՝ բանկի կողմից պահվող միջնորդավճարների հանմամբ։ Արդեն կատարված պատվերների գումարը վերադարձման ենթակա չէ։
5. Ինչպես դիմել և ժամկետները
Վերադարձի դիմումն ուղարկեք info@yoursim.am հասցեին կամ գործընկերային կաբինետի «Աջակցություն» բաժնով՝ նշելով պատվերի համարը, նկարագրելով խնդիրը և կցելով սքրինշոթներ (եթե կան)։ Դիմումը պետք է ներկայացվի պատվերի օրվանից 14 օրվա ընթացքում։ Մենք պատասխանում ենք 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաստատված վերադարձը կատարվում է բացառապես այն վճարային եղանակով, որով կատարվել է վճարումը՝ բանկային քարտին կամ բանկային հաշվին, 10 աշխատանքային օրվա ընթացքում. բանկը կարող է գումարը հաշվեգրել ևս 3–10 բանկային օրվա ընթացքում։ Կանխիկ վերադարձ չի կատարվում։
6. Վեճեր
Եթե համաձայն չեք որոշման հետ, կարող եք դիմել մեզ կրկնակի ստուգման համար՝ +374 96 454 525։ Սպառողների իրավունքների հարցերով կարող եք դիմել նաև ՀՀ իրավասու մարմիններին։ Սույն քաղաքականությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։